ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է արծաթագույն ամպերի նոր լուսանկար։ Ինստագրամյան էջի լուսանկարում պատկերված է մեծ բարձրության վրա գտնվող ամպերը, որը ուղեկցվում է կից գրությամբ․ «Բացիկ՝ տիեզերքի եզրից»։
Լուսանկարին կից բացատրության մեջ նշվում է, որ «էլեկտրիկ կապույտ գույնի ամպերը տեսանելի են միայն այն ժամանակ, երբ Արևն իջնում է դեպի Երկրի հորիզոն ու լուսավորում է այն»։
Հայտնի է, որ ուշագրավ կադրը արվել է Երկրի մակերևույթից ավելի քան 432 կմ բարձրության վրա՝ Միջազգային տիեզերակայանից: