Օրգանիզմի երիտասարդ եւ առողջ մնալու հարցում կարեւոր դեր է խաղում կոլագենը, որը մեր շարակցական հյուսվածքի կարևոր սպիտակուցներից և մտնում է անոթների պատի, մաշկի, ջլերի և այլ օրգանների կազմի մեջ՝ պահովելով դրանց ամրությունն ու էլաստիկությունը: Որպեսզի խթանեք օրգանիզմում դրա սինթեզը, ավելի հաճախ օգտագործեք հետեւյալ սննդատեսակները։
Հավի միս
Հավի մսի պարբերական օգտագործումը կօգնի բարելավել մաշկը, երիտասարդ պահել այն։ Սակայն շատ կարեւոր է, թե ինչպես եք պատրաստում այն՝ պետք է ուտել շոգեխաշած, առանց յուղի կամ ձեթի։
Ցիտրուսներ
Հայտնի է, որ կիտրոնը, նարինջը, մանդարինը պարունակում են С վիտամին, և դրա շնորհիվ խթանում են կոլագենի սինթեզն օրգանիզմում, ինչն էլ դրական է ազդում օրգանիզմի առողջության վրա։
Սխտոր
Սխտոր, իր մեջ պարունակվող բիոֆլավոնոիդների շնորհիվ ոչ միայն նպաստում է կոլագենի սինթեզին, այլեւ չի թողնում, որ այն քայքայվի։ Սխտորը հակաբակտերիալ եւ հակաբորբոքային հատկություներ ունի, շատ օգտակար է օրգանիզմի համար։
Լոբի
Լոբին հարուստ է սպիտակուցներո