Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում ներկայացել է չափից դուրս համարձակ զգեստով։  Նա գազօջախի մոտ կերպարանք է ընդունել Roberto Cavalli իտալական շքեղ բրենդի թանգարանային հավաքածուից երկար զգեստով։ Զգեստը զարդարված է մուգ կանաչ փայլերով, մեջքն ամբողջությամբ բաց է, անգամ հետույքն է փոքր-ինչ երեւում։

«Տրամադրության բարձրացման համար թեյ եմ պատրաստում», - հրապարակմանը կից գրել է աստղը։

Հայտնի կնոջ երկրպագուներին ցնցել է անկեղծ ֆոտոշարքը։  Որոշ երկրպագուներ զարմացել են Քորթնիի սեքսուալությամբ եւ անկաշկանդությամբ, մյուսները զարմացել են, թե ինչպես կարելի է 40 տարեկանում 20 տարեկանի տեսք ունենալ։

 

«Ես ուզում եմ փորձել այս թեյը», «Թեժ է», «Դուք հիանալի տեսք ունեք», «Ինչպես կարող է նա 40 տարեկան լինել», - գրել են հետեւորդները։