Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հղի ընկերուհին՝ Կլեր Էլիս Բուշեն, որը հայտնի է նաեւ որպես երգչուհի Grimes, հայտարարել է, որ իր երեխային կթույլատրի ընտրել իր սեռը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

Այսպես, օգտատերերի այն հարցին, թե ում են սպասում՝ աղջկա՞, թե տղայի, նա երեխային անվանել է չեզոք դերանունով՝ «նրանք»:

Ընդ որում նրա խոսքերով, ծնողները երեխային շրջանակների մեջ չեն դնի, եթե երեխան իրեն կենսաբանական սեռի ներկայացուցիչ չզգա:

2019 թվականի հունվարին Կլեր Էլիս Բուշեն հայտարարեց, որ երեխայի է սպասում Մասկից: Զույգը պատմել է, որ փոքրիկի համար անսովոր անուն են մտածել, որը դուր չի եկել բարեկամներին: Մասկն արդեն 5 երեխա ունի նախկին ամուսնությունից: