Բաքվում Իրանի չորս քաղաքացիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով: Այդ մասին ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ:

«Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիներին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում են տեղավորել կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով»,- նշվում է մամուլի տեղեկագրում:

Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, գրանցվել է մահվան տասը դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: