Այսօր դերասան Հովհաննես Ազոյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:
«Դրամահավաքին գումար նվիրաբերել եմ, ասեմ ավելին' այսօր այնպես ստացվեց, որ գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց, խնդրեց, որ փոխանցեմ հիմնադրամին»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է դերասանը:
Նա նշել է, որ կողմ է սահմանադրական հանրաքվեին և կոչ է անում քաղաքացիներին մասնակցել:
Հարցին, թե որևէ գերատեսչությունից պաշտոնի առաջարկ չի՞ ստացել, Ազոյանը պատասխանել է. «Դրանք պրիմիտիվ դատողություններ են: Կուզեմ, որ լրագրողներն այդ պրիմիտիվ դատողություններից դուրս գան: Ես ՀՀ քաղաքացի եմ և ուզում եմ, որ ինձ հարմար լինի Հայաստանում ապրելը»: