ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով։ Այս լուրը NEWS.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

 

Նշենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։