Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից։ Այսօր առավոտյան Վան քաղաքից ճշտված տվյալներ ստացա, որ Արևմտյան Հայաստանի մի քանի բնակավայրերում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, մասնավորապես՝
Վան քաղաքի հիվանդանոցում հոսպիտալացվել է 5 մարդ, Էրզրումում՝ 13 մարդ, Մուշում՝ 2 մարդ, Իգդիրում՝ 9 մարդ, Անթալյայում՝ 1 մարդ, Ստամբուլում՝ 182 մարդ։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ 2 հիվանդ մահացել է։ Այս տեղեկությունը դեռևս փորձում է թաքցնել պաշտոնական Անկարան, սակայն դա երկար ժամանակ դժվար կլինի պահել։ Ամեն դեպքում, կարևոր է, որ Արևմտյան Հայաստան և ընդհանրապես, Թուրքիա այցելող հայերն իմանան, թե ինչպիսի վտանգի կարող են ենթարկվել»։