««Սոցիալական շարժման» նախաձեռնումը միտված է սոցիալական խնդիրների կարգավորմանը, քանի որ սոցիալական քաղաքականությունն ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը, հարց է առաջանում՝ ինչ է սոցիալական խնդիրը և ինչպես է խնդիրը դառնում սոցիալական, ով է որոշում, ինչպես է լուծվում: Առանց սոցիալական խնդիրների կարգավորման՝ հնարավոր չէ որևէ գործունեությամբ զբաղվել, քանի որ դրանցից է կախված անձի կենսակերպը»,- այս մասին «Սոցիալական շարժման» համաժողովի իր ելույթում ասաց «Հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանը:

Նա նշեց, որ 2018 թվականից առ այսօր, կարծես, թե պետք է փոխվեր երկրում տիրող իրավիճակը, սակայն ավելի են բարդացել ազգաբնակչության առջև ծառացած խնդիրները. «Այդ մասին վկայում են հասարակության տարբեր շերտերի կողմից կազմակերպված, կառավարության շենքի առջև իրականացվող բողոքի ակցիաները: Իշխանամետ ուժերը երևույթն անվանում են, իբր, նախորդ ռեժիմի վերականգնման փորձ կամ, իբր, ընդվզումներն ուղղորդված են նրանց կողմից, սակայն այդպես չէ»,- ասաց նա: