ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթի չեղարկվելու մասին, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել կորոնավիրուսով պացիենտի ինքնազգացողության վերաբերյալ:

 
 

«Սիրելի հայրենակիցներ,

1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։

2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։

 

3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

4. Պարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։

 
 
 

5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին»: