Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին, թե կարող է չեղարկվել Միլան-Երևան չվերթը, քանի որ Իտալիայում տարածվել է վիրուսը, նշեց, որ այս պահին կարիք չկա չվերթ չեղարկելու. «Բայց հնարավոր է վաղը այլ որոշվում կայացվի, և սա ցուցաբերի ոչ միայն Իտալիային, այլ նաև այլ երկրների չվերթներին»։
Թորոսյանը նշեց, որ վերաբերում է նաև ներհայաստանյան կառույցներին.«Դա վերաբերում է պետական կառույցներին, դպրոցներին, մանկապարտեզներն։ Մեզ համար կարեւոր է հանրային առողջությունը։ Կաշկանդված չենք այս հարցով»։
ArmDaily.am-ի այն հարցին, թե Թորոսյանը չի՞ տեսնում կարիք մանկապարտեզները և դպրոցները փակելու, նախարարն ասաց.«Ես երկու դպրոցահասակ երեխա ունեմ ու պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել, քանի որ դպրոցական երեխաները պրակտիկորեն խնդիր չունեն այս վիրուսի հետ»։
Նախարարը հավելեց, որ դեռ առիթ չի ունեցել խոսելու ԿԳՄՍ նախարարի ու կառավարության հետ. «Կարծում եմ՝ օրվա ընթացքում կտեղեկացնենք որոշման մասին»: