Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը կիսվել է գրավիչ լուսանկարով։

Շուշանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,  հրապարակված կադրում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով բլուզ։ Նախընտրել է մեղմ շպար․ թույլ արտահայտնված աչքեր, մեղմ շրթունքներ, վարսերն արձակված են։ Աքսեսուարներից աչքի է ընկնում ոճային մանյակը։ Հրապարակմանը կից Շուշան գրառում չի կատարել։

Ավելի վաղ Շուշան Երիցյանը արխիվային կադր էր հրապարակել։ Մոդել-դերասանուհին իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր սեւ-սպիտակ երանգի հանդերձանք․ համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, տոպ։ Շուշանի կերպարն ամբողջացրել էին զարդերը՝ թեւնողներ, ականջօղ եւ մատանիներ։