TikTok սոցկայքի Skull breaker challenge մատրահրավերը կատարելիս աշակերտուհին պարանոցի վնասվածք է ստացել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, աղջիկը թռիչք կատարելիս անհաջող վայրէջք է կատարել գետնին: Նա վնասել է պարանոցն ու ոտքը:

Աղջիկը շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մայրը հրապարակել է հնարքի տեսանյութը, որպեսզի զգուշացնի մյուս ծնողներին այդ մարտահրավերի վտանգավորության մասին:

Նշվում է, որ այս պահին աղջիկն իրեն լավ է զգում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: