ՌԴ Պրիմորիեի երկրամասի Միխայլովսկի գյուղում Մասլենիցայի տոնակատարության ժամանակ պոռնոֆիլմ են ցուցադրել:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ էրկրանը, որով ցուցադրվել է ֆիլմը, կախված է եղել Միխայլովսկի գյուղապետարանի շենքի պատի վրա:
Նույնասեռականների պոռնոֆիլմը հեռարձակած անձի ինքնությունն արդեն պարզվել է: Նա տեղի Մշակույթի տան 19-ամյա նախկին լուսային օպերատորն է, ով վերջերս է աշխատանքից ազատվել:
Նախկին աշխատակիցն այդ կերպ վրեժ է լուծել իրեն աշխատանքից ազատելու համար:
Նշվում է, որ երիտասարդին սպասվում է 6 տարվա ազատազրկում կամ 300 հազար ռուբլի տուգանք:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ էկրանով հեռարձակման պատասխանատունները նույնպես կպատժվեն: