Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին բաժանվել է 34-ամյա Ֆրանչեսկա Պասկալից, ում հետ հարաբերությունների մեջ է գտնվել 12 տարի, և արդեն նոր ընկերուհի ունի: Այս մասին հայտնում է Sky News-ը:
83-ամյա Բերլուսկոնիի նոր զուգընկերուհին 30-ամյա Մարտա Ֆաշինան է, ով «Առաջ, Իտալիա» կուսակցության պատգամավոր է:
Բերլուսկոնիի կուսակցությունը հաստատել է տեղեկությունը: Նշվում է, որ նախկին վարչապետի և Պասկալի միջև պահպանվել են «խորը ընկերական» հարաբերությունները: