Նոամ Հոմսկին բավական հարգված լեզվաբան, քաղաքական փիլիսոփա և հրապարակախոս է։
Ոմանք անգամ համարում են նրան ժամանակակից ամենաինտելեկտուալ մարդկանցից մեկը։
Հոմսկին մեծ ուշադրություն է դարձնում զանգվածների մտածողության կառավարման խնդիրներին։
Նա մի շարք աշխատություններ է գրել, որոնցում ներկայացնում է, թե ինչպես են ԶԼՄ-ները և պետությունների ղեկավարները կառավարում հասարակությանը։
Ստորև ներկայացնում ենք դրանցից տասը․
Մեղքի զգացման մշակումը
Հիմնական խնդիրներից մեկը մարդկանց մոտ մեղքի զգացում արթնացնելն է։ Սեփական մտավոր ունակությունների և բավարար չափով ծախսած ջանքերի նկատմամբ կասկածը ստիպում է յուրաքանչյուրին մեղավոր զգալ իրեն։
Նման իրավիճակում մարդը երբեք չի ապստամբի գործող անարդար համակարգի դեմ, քանի որ ամբողջ ուժերը կծախսի սեփական եսը նվաստացնելու համար։ Դա հանգեցնում է դեպրեսիաների կամ ճնշված հոգեվիճակի, իսկ նման մարդը որևէ վտանգ չի ներկայացնում համակարգի համար։
Ինֆանտիլիզացիա
Քարոզչական ելույթների ժամանակ հռետորները փորձում են օգտագործել հնարավորինս պարզ խոսքեր, կերպարներ և հնչերանգ, կարծես խոսում են մտավոր թերի զարգացում ունեցող մարդկանց կամ երեխաների հետ։ Ինչքան մեծ է էֆեկտի անհրաժեշտությունն, այդքան շատ են ինֆանտիլ արտահայտությունները։
Նման մեթոդի կիրառման արդյունքում մարդը ենթագիտակցորեն վերակազմավորում է մտածողությունը և քննադատորեն չի մտածում։ Դա բնորոշ է հենց երեխաներին։
Ուշադրության շեղում
Զանգվածների ղեկավարման գործում կարևոր հնարք է հատկապես ուշադրության շեղմումը։ Տեղեկատվությունը լի է մանր, չնչին նշանակության իրադարձություններով, որոնք խանգարում են մարդկանց իրազեկված լինել երկրում կատարվող հրատապ և կարևոր իրադարձություններից, ինչպես նաև մարդկության ժամանակակից նվաճումներից։
Դրա փոխարեն տեղեկատվական հարթակը լցվում է սպորտային, շոու-բիզնեսի նորություններով և ժամանցային ծրագրերով։ Այս բոլորը կենտրոնացած են մարդկային բնազդների վրա և այդ պատճառով էլ խնդրահարույց է մարդկանց նման ժամանցներից հեռացնելը։
Հույզեր
Երկրորդ կարևոր միջոցը հուզական ներգործությունն է։ Հուզական ճնշման դեպքում հաճախ չի աշխատում իրատեսական մտածողությունը և մարդը չի կարողանում իրավիճակին նայել քննադատական հայացքով։
Նաև պետք է նշել, որ զգացմունքները ճեղք են բացում, որտեղ կարող են շատ հանգիստ տեղավորել վախը և ցանկությունները։ Օրինակ՝ ահաբեկչության սարսափը մարդկանց մոտ բարկություն և վախ է առաջացնում, բայց բայց դրա իրական պատճառները չեն էլ քննարկվում։
Խնդիրների առաջացում
Խիստ որոշումները, որոնց դեմ է հասարակությունը, սովորաբար կայացվում են ավելի լուրջ խնդիրներ առաջ բերելով։ Այսինքն, այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մարդիկ իրենք են խնդրում նման որոշումներ ընդունել։ Օրինակ՝ քաղաքում առաջացող բռնությունների միջոցով կարելի է արգելափակել խոսքի ազատությունը։
Ավելի լուրջ խնդիր է, երբ արհեստականորեն ստեղծում են ճգնաժամ, որի լուծման համար անհրաժեշտ է կայացնել բարդ որոշում։ Ամեն բան արվում է, որ մարդիկ իրենք արդարացնեն այս կամ այն որոշման ընդունումը։
Հետաձգում
Եթե անհրաժեշտ է ստիպել մարդկանց կայացնել անցանկալի որոշում, ապա կարելի է այն պարզապես հետաձգել։ Մարդկանց համար հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների հետ, եթե այն լինի ապագայում, այլ ոչ թե այս պահին։
Բանն այն է, որ մարդն ամեն օր սպասում է, թե ինչ որ բան կփոխվի և սխալ որոշումն այլևս պետք չի գա։ Դրանից բացի կա նաև մեկ այլ պատճառ։ Որոշակի ժամանակի ընթացքում մարդիկ համակերպվում են դրա հետ։
Աստիճանաբար փոփոխություններ
Սա մանիպուլիացիայի թերևս ամենամեղմ տարբերակն է․ հասարակության համար ոչ այդքան նախընտրելի որոշումները կարելի է կիրառել աստիճանաբար՝ տարեց տարի ավելացնելով փոփոխությունների չափաբաժինը և հետևանքները։
Բթացում
Կարևոր է, որ մարդիկ չգիտակցեն, որ իրենց կառավարում են, սակայն դա ծածուկ անելը շատ բարդ է։ Հասարակ քաղաքացիներին կառավարելու համար շատ ավելի հեշտ է մեծացնել հասարակության և իշխանության ինտելեկտուալ մակարդակների տարբերությունը։
Հիմնականում գցում են կրթության մակարդակը, հատկապես՝ հանրակրթական դպրոցներում։
Ապուշության նորաձևություն
Ձևավորվում է զանգվածային մշակույթ, որը համոզում է մարդկանց, որ անկիրթ, անդաստիարակ և հիմար լինելը նորաձև է։ Սա նախորդ կետի շարունակությունն է։
Դեղին մամուլը, ցածրորակ հումորը, դատարկ վեճերը, գերբնական սյուժեները․ այս ամենն ուղղված են մարդկանց մտածողությունը հստակ գծված շրջանակներում պահելու համար։
Գիտությունը ծառայում է վերնախավին
Բոլոր վերոնշյալ կետերը հանգեցնում են այն մտքին, որ արագ զարգացող գիտությունը, որը նաև ուսումնասիրում է մարդկային պահվածքը, ծառայում է քաղաքական վերնախավին։
Հասարակ մարդն անգամ չի էլ իմանում, որ համակարգն արդեն վաղուց գիտի, թե ինչու է անհատը վարվում այսպես կամ այնպես։ Անգամ բարդ չէ ասելը, թե անհատը որ խանութ կհաճախի և ինչ կգնի այնտեղ։