Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ է կրում եւ զոլավոր վերնաշապիկ։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում Լիլիթը շնորհավորել է կանանց տոնը։ «Ուզում եմ բոլորդ կյանքում գտնեք այն, ինչը ձեզ մեծ երջանկություն կպարգեւի։ Իմ մեծ երջանկությունն իմ Ալեքսն է։ Մայրությունը հրաշք է, մաղթում եմ, որ ամեն կին վայելի այն։ Կանայք սովորաբար հոգսաշատ են, բայց ուզում եմ, որ ամեն ինչ անելուց զատ սիրեք ձեզ, հավատաք ձեր ուժերին ու վստահ լինեք՝ ոչինչ չի կարող հաղթել ձեր երազանքների իրականացմանը։ Ցանկացած ոք ինքն է որոշում՝ ինչպես ապրել. մեր ընտրությունն է՝ մնալ տեղո՞ւմ, թե՝ առաջ գնալ։ Բացառությունները չհաշված՝ մենք ենք պատասխանատու մեր հաջողությունների ու անհաջողությունների համար։
Մի մոռացեք սիրել ու խնամել ձեզ, եթե զգում եք, որ ձեր մարմինը ձեզ դուր չի գալիս, մի զլացեք ջանք գործադրել փոփոխությսն համար։ Աշխատասիրությունը, համառությունն ու հավատը երազանքիդ հանդեպ առաջ մղող մեծ ուժ են, միակ ճանապարհը՝ արդյունքի հասնելու համար»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղադրված կադրում Լիլիթը նստած էր իր շքեղ մեքենայում։ Նա կրում էր գարնանային հանդերձանք եւ սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել էր․ «Ես վստահ եմ՝ այսօր մենք ենք մեր կյանքի տերը, մենք ենք կերտում մեր ճակատագիրը։ Մենք կարող ենք հաղթահարել մեր առջեւ եղած բարդ ճանապարհները և խնդիրները, քանի դեռ մենք հավատում ենք ինքներս մեզ, չենք դադարում գնալ դեպի հաղթանակ, ճակատագիրը միշտ մեր կողմից կլինի»։