Դոնալդ Թրամփ կրտսերը, որը ԱՄՆ առաջնորդի ավագ որդին է, չի նախատեսում առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդել է Axios-ը:
Նա վստահեցրել է, որ չի առաջադրվելու և չի մասնակցելու ընտրապայքարին: Ինչպես նշել է Թրամփ կրտսերը, նրա հիմնական նպատակն է 2020 թվականի աշնանը կայանալիք ընտրություններում օգնել հորը վերընտրվելու հարցում: