Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է մի շարք գործողություններ վարակների կանխարգելման համար: Դրանք օգնում են նվազեցնել մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը, ներառյալ նոր կորոնավիրուսը:

  • Ձեռքերը պարբերաբար լվացեք օճառով և ջրով կամ օգտագործեք ալկոհոլի վրա հիմնված հակասեպտիկներ:
  • Երբ փռշտում կամ հազում եք, ծածկեք ձեր բերանը և քիթը անձեռոցիկով կամ թեքված արմունկով: Դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ նետել անձեռոցիկը և ձեռքերը լվանալ:
  • Փորձեք ձեր ձեռքերով չդիպչել աչքերին, քթին և բերանին:
  • Հեռու մնացեք հազի, ջերմության և շնչառական հիվանդության այլ ախտանիշ ունեցող մարդկանցից:
  • Խուսափեք վայրի և ֆերմերային տնտեսություններում կենդանիների հետ անմիջական շփումից:
  • Մանրակրկիտ եփեք միսը և հավկիթը:
  • Եթե ունեք ջերմություն, հազ կամ շնչառության դժվարություն, հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության: