ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէ՜ , լռել չի լինում...
Մարդկային զայրույթ, չարություն, ճնշում, անպատիվ խոսքեր... ամենը՝ ինչ կարելի է խոսել, խոսում են ՝ հեգնում, ծաղրում, անիծում ... և ովքե՞ր
Մարդիկ, ովքեր կանանց բռնության դեմ են պայքարում, մարդիկ, ովքեր գտնում են, որ միայն տղամարդն է մեղավոր, բայց ի՞նչ եղավ ...
Էջմիածնեցի կինը չունի՞ ձեր կարիքը, քանի որ իր գործողության և անգործության հետևանքը ամեն մեկիս համար վտանգ է ու պետք է հայհոյեք, անիծեք, առաջարկեք ամոթից գետինը մտնի՞ ...
Ամո՞թ... Ի՞նչ է դա, իսկ դուք տիրապետում ե՞ք այդ զգացումին... Չէ՜...
Մայրը չունի պատասխանատվություն 9 ամիս իր կրծքի տակ պահած երեխայի հանդեպ , բայց Էջմիածնեցի կնոջից պահանջում ենք պատասխանատվություն մի ողջ պետության հանդեպ, որտեղ պատասխանատվությունը իր մասով ավելի քիչ պետք է լիներ ...
Գիտե՞ք, ես կրկին հարցին բոլոր կողմերից նայեցի և մի լավ բան գտա .« Էջմիածնեցի կինը, թերևս համարեցիք քաղքենի, բայց իր ընտանիքի ուրախության, ընտանիքին հոգատարության համար է հասել Իտալիաները, ցանկացել է իր ընտանիքի օրը՝ անգամ մանրուքով, դարձնել ամենասիրունը (էական չի, որ մենք այդ քայլերը չենք ընդունում, էական է, որ ինքը դրան հավատացել է ):
Ի՞նչ ենք անում մենք, փակվել ենք տանը, մտել սոցցանց և վառում ու ծաղրում ենք մի կնոջ, ով վստահ եմ արդեն իսկ իր մեղքը գիտակցում է(եթե անգամ ոչ) և ավելի խորը քան ամբողջությամբ իրենն է:
Հիշե՛ք, այդ կնոջ փոխարեն վարակը երկիր կարող էր բերել ցանկացած մարդ ...
Չմոռանաք, որ մեր երկրի չորս կողմը վաղուց էր ախտահարված և հաստատ Էջմիածնեցի կինը չի եղել պատճառ: Համախմբվել և քայլեր է պետք ձեռնարկել, ոչ թե միայն վառել ու քամուն տալ ...
Հոգատար եղեք ձեր ընտանիքի անդամների հանդեպ, մնացածը սաղ իր տեղը կընկնի ...
Հա՜, մեկ էլ գրառումս, որ տարածեք ու մանդատս պահանջեք, հիշե՛ք, որ երկրում համաճարակ է, մի շտապեք վառել
Տանը նստեք գիրք կարդացեք, դա էլ է հաճելի զբաղմունք ...»։