Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին եւ ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը:
Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետեւելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում եւ միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:
Առավել մանրամասն տեղեկատվություն հեռավար ուսուցման «Դասեր» հարթակի վերաբերյալ ներկայացված է ուղղորդող տեսանյութում, որը կարելի է գտնել` անցնելով հետեւյալ հղումներով: