Նիդեռլանդների վարչապետը խորհրդարանում նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվում էր երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով խստացված միջոցառումներ իրականացնելու հարցը: Ամբիոնից ելույթի պահին Բրունո Բրյուինզը գերհոգնածությունից ուշագնաց է եղել: Նիդեռլանդների առողջապահության նախարարին օգնել են բարձրանալ: Նա ջուր է խմել ու հեռացել ամբիոնից:
Ավելի ուշ նախարարը իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել անհանգստության համար․ «Ես այժմ տուն եմ գնում՝ հանգստանալու։ Վաղը ես կրկին կվերադառնամ աշխատանքի, որպեսզի պայքարեմ կորոնավիրուսի դեմ»,- գրել է նախարարը