Ամերիկացի դերասան Ջեյք Ջոնսոնը, ով «Սարդ մարդը» մուլտֆիլմում կրկնօրինակում է գլխավոր հերոսին, ինստագրամյան իր էջում գրել է, որ ծնողներից բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել, որտեղ հայտնում են, որ ինքնամեկուսացման ընթացքում ընտանիքով դիտում են մուլտֆիլմը, ուստի պատրաստ է տեսաուղերձի միջոցով զվարճացնել կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող երեխաներին։

«Այսպիսով, ահա թե ինչ եմ մտածել։ Եթե ձեր երեխան ցանկանում է հաղորդագրություն ստանալ Փիթեր Պարկերից՝ «Սարդ մարդուց», ապա ինձ նրա անունից էլեկտրոնային նամակ ուղարկեք: Ես նրա համար անվանական կարճ ձայնային հաղորդագրություն կուղարկեմ», - գրել է դերասանը: