Ինչու է COVID-19 վիրուսն այդքան կայուն և ինչպես է այն մնում մարմնում: Այս մասին sputnik-georgia.ru֊ն զրուցել է վարակիչ հիվանդությունների մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Թիմուր Բեսարաբի հետ, ով ներկայացնում է կորոնավիրուսով իրավիճակի մոնիտորինգի և վերահսկման գործառնական շտաբը:
«Կորոնավիրուսը բջիջներ ներթափանցելու հատուկ միջոց ունի: Այն չի ներթափանցում բջջային մեմբրանի միջոցով կամայական վայրերում, ինչպես շատ այլ վիրուսներ: «Վիրուսի «կորոնան» ծառայում է բջիջների հարձակմանը»։
Ինչպես բժիշկն ընդգծում է, սա բարդացնում է իմունային համակարգի կողմից վիրուսի ճանաչումը: Եվ հենց այդ ժամանակ մարմնում վիրուսի կործանարար աշխատանքը սկսվում է:
Վարակի ներթափանցման տեսանկյունից ամենավտանգավորը շնչառական համակարգն է: