Իտալիայում քահանան մի հիվանդի է տվել ծխականներից նվեր ստացած ռեսպիրատորը և մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը:

72-ամյա Ջուզեպպե Բերարդելին ռեսպիրատոր է ստացել ծխականներից, որոնք անհանգստանում էին իր առողջության համար: Սակայն, եկեղեցու սպասավորը որոշել է վիրուսից պաշտպանվելու սարքը տրամադրել մի երիտասարդ անծանոթի, ով տառապում էր շնչառության հետ կապված խնդիրներից: Շուտով քահանան հիվանդացել է COVID-19-ով և մահացել տեղի հիվանդանոցում:

Դեպքի մասին պատմել է ԱՄՆ-ից նրա գործընկեր Ջեյմս Մարտինը: «Նա ողորմության նահատակ է, նա սուրբ է, ինչպես Սաքսիմիլիան Կոլբեն, քահանա, որ զոհվել է Օսվենցիմում, ինքնակամ մահվան գնալով իրեն անծանոթի մարդու համար: Ջուզեպպե Բերարդելլի, պաշտպանիր նրանց, ովքեր տառապում են կորոնավիրուսով և նրանց, ովքեր հոգ են տանում վարակվածների մասին: Աղոթիր մեզ համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում