ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին lenta.ru֊ին այսօր հայտնել է աղբյուրը: Նշվում է, որ վիրուսի հետևանքով նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը տեղափոխվել է Կոմունարկայում գտնվող կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Հաղորդվում էր, որ Լեշչենկոյի մոտ սկսվել է շնչարգելություն, արյան մեջ թթվածնի տոկոսը նվազել է:

Երգիծաբան Վլադիմիր Վինոկուրը լրագրողներին ասել է, որ արտիստը հոսպիտալացվել է երկկողմ թոքաբորբի պատճառով: Լեշչենկոն և նրա կինը՝ Իրինան, մարտի 24-ին հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով: