RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ կորցրել է իր երեխային։

 

«Ես կորցրել եմ երեխայիս: Առժամանակ միայնակ կմնամ իմ ցավի հետ: Շնորհակալություն ինձ հասկանալու համար:

Հղիներին, մայրերին եւ բժիշկներին օգնելու ակցիաները կշարունակվեն, ամեն դեպքում», - գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

 

Հետեւորդները ցավակցություն են հայտնել Սիմոնյանին եւ առողջություն մաղթել:

 
 
 

Նշենք, որ 2019թ․-ի հոկտեմբերին Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դուստր են ունեցել: Աղջիկը դարձել է ընտանիքի երրորդ երեխան։ Տիգրան Քեոսայանն ունի եւս մեկ դուստր նախորդ ամուսնությունից։