Ամերիկացի դերասան Մարկ Բլումը, որը շատերին հայտնի է «Կույր ժամադրություն» եւ «Կոկորդիլոս Դանդին» ֆիլմերից, մահացել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելուց հետո: Նա 69 տարեկան էր, հաղորդում է Daily Mail-ը։
Բացի այդ, նա խաղացել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Մոցարտը ջունգլիներում» եւ «Սոպրանոյի կլանը»։
Բլումի մահվան մասին հայտնել է Նյու Յորքի թատերական ընկերությունը։