Շատ կանայք երկար տարիներ փնտրում են իրենց երազանքի տղամարդուն՝ չնայած կատարյալ զուգընկերներ չեն լինում։ Բայց պետք չէ մտածել, որ հավատարիմ տղամարդկանց չես հանդիպի եւ մենք այսօր ներկայացնելու ենք, թե հորոսկոպի որ նշաններն են ամենահավատարիմը համարվում՝ չափելով դրանք 1-3 սանդղակով (1- հավատարիմ, 3-ը կնամոլ)։
Խոյ.տաք գլուխ եւ կրքոտ սիրտ
Հավատարմությունը՝ 2
Խոյերը ռոմանտիկ են եւ զգայուն։ Խոյը արտահայտում է իր զգացմունքները։ Հարաբերություններում նա շատ ինքնավստահ է, հանգիստ։ Նա սիրող ամուսին եւ հիանալի հայր կլինի։ Այնուամենայնիվ խոյերը ամենահավատարիմ մարդիկ չեն՝ հաշվի առնելով նրանց անչափ զգացմունքային լինելը։
Ցլեր. շատ հազվադեպ են խելակորույս լինում
Հավատարմությունը՝ 1
Ցուլ-տղամարդը գաղտնապահ է եւ շատ խորը զգացմունքներ ունի։ Բացի այդ, նրանք շատ համառ են եւ մշտապես ձգտում են հասնել իրենց նպատակին։ Հիշեք, որ ցլերի համար ցանկությունն ու զգացմունքները նույնն են։ Եթե նրա աչքերում ցանկություն եք նկատում, ուրեմն ձեր բախտը բերել է. նա սիրահարված է ձեզ եւ հավատարիմ տղամարդ կլինի ձեզ համար։
Երկվորյակներ. Անկայունությունը կայունություն է
Հավատարմությունը՝ 3
Երկվորյակ տղամարդը հանելուկ է։ Այսպիսի տղամարդիկ սովորաբար սառնարյուն են։ Հարաբերությունների սկզբում այս տղամարդիկ ջանում են իմանալ ամեն ինչ իրենց զուգընկերուհու մասին, սակայն գալիս է ժամանակ, երբ երկվորյակը սկսում է նոր թիրախ փնտրել։.
Խեցգետիններ. Այդքա՜ն հիանալի, այդքա՜ն նյարդային
Հավատարմությունը՝ 3
Խեցգետին-տղամարդը առաջին հայացքից շատ հավատարիմ ու հուսալի զուգընկեր է, սակայն իրականում նրանք միայն իրենց հարմարավետության մասին են մտածում։ Նույնիսկ եթե կինը նրան դավաճանելիս է «բռնացրել», նա 100 պատճառ կարող է ներկայացնել եւ արդարացնել իրեն։ Սակայն սա չի կարելի միանշանակ բոլորի մասին ասել, քանի որ կա նաեւ հակառակ պատկերը։
Առյուծ՝ կենդանիների թագավո՞ր
Հավատարմությունը՝1
Առյուծ-տղամարդկանց հեռվից անգամ կարելի է ճանաչել, քանի որ նրանք տարբերվում են իրենց կազմվածքով, հագուստով. նրանք նյութապաշտ են։ Առյուծը ամենահավատարիմ նշաններից մեկն է։ Առյուծը հավատարիմ կլինի ձեզ ցանկացած դեպքում, բացառությամբ մի քանիսի. 1) եթե դուք ձեզ գերադասում եք նրանից, 2) դուք կարիերայում գերազանցում եք նրան, 3) փորձում եք վերահսկել ձեր հարաբերությունները։
Կույսեր. Հուսալի են տղամարդիկ
Հավատարմությունը՝1
Կույս-տղամարդիկ դրամատիկ եւ թատերական ներկայացումների կողմանկից չեն։ Նրանցից չես կարող ակնկալել, որ կգան ու կկանգնեն պատուհանի տակ եւ կասմունքեն կամ կերեգեն ձեզ համար։ Սակայն կույս-տղամարդիկ շատ հավատարիմ են իրենց սիրած էակին։
Կշեռքները Վեներայի հովանավորության տակ են
Հավատարմությունը՝1
Կշեռքները ազնիվ են, ուշադիր եւ կարող են հուսալի ընկեր ու զուգընկեր լինել։ Կշեռք-տղամարդիկ պայքարող չեն, նրանք շատ հավասարակշռված են, ուստի շատ հազվադեպ են հարաբերությունների բաժանման պատճառ դառնում։
Կարիճ. Ամենա-ամենա սիրեկա՞ն
Հավատարմությունը՝ 3
Կարիճ-տղամարդիկ լավագույնն են համարվում անկողնում։ Նրանք չեն սիրում հասանելիություն. որքան անհասանելի, այնքան ավելի հետաքրքրիր։ Նրանք մշտապես նոր արկածներ են փնտրում, սակայն եթե դուք կարողացել եք գրավել նրա սիրտը եւ ամուսնանալ նրա հետ, ուրեմն շնորհավորում ենք քեզ, կարիճ-տղամարդը ամեն կերպ պահում եւ պահպանում է իր տունն ու ընտանիքը։
Աղեղնավոր. Նա Աֆրիկայում է աղեղնավոր
Հավատարմությունը՝ 3
Այս նշանի ներկայացուցիչների համար սերը սպորտ է, խաղ կամ արկած։ Աղեղնավոր-տղամարդիկ ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ կատարյալ զուգընկեր չի լինում եւ պետք է բավարարվել նրանով, ով կա իր կողքին։
Այծեղջյուր. Իսկական հավասարակշռվածություն!
Հավատարմությունը՝1
Այծեղջյուրները հեշտ չեն սիրահարվում, սակայն եթե դա կատարվում է, ուրեմ նրանք ամբողջ հոգով եւ սրտով սիրում են իրենց ընտրյալին։
Ջրհոս. ազատությունը մերն է
Հավատարմությունը՝ 3
Ջրհոս տղամարդիկ առաջին քայլ երբեք չեն անի։ Բայց հարաբերություններում նրանք վստահում են, չեն վերահսկում իրենց զուգընկերներին եււ հաճախ են փոխզիջման գնում։ Սակայն որքան էլ պարադոքսալ հնչի ջրհոսների շրջանում բաժանությունները շատ են։ Սրա պատճառն այն է, որ ջրհոսը միանգամից հիասթափվում եւ հեռանում է, երբ զգում է, որ իրեն «կապել են տանը»։
Ձուկ. զգայուն բնավորություն
Հավատարմությունը՝ 1
Ձուկ–տղամարդիկ շատ բարի են, նուրբ եւ երազկոտ։ Սակայն շատ ձկներ սովորաբար իրենց զուգընկերոջ հետ հարաբերություններ են սկսում միայն սեռական բավարարվածության համար։ Իսկ եթե ձեզ արդեն իսկ հաջողվել է ամուսնանալ ձուկ-տղամարդու հետ, ուրեմն դուք բացառիկ երջանիկ կին եք։
Աղբյուրը՝ Cosmo.ru