Բրեդ Փիթը չի թաքցնում իր վրդովմունքը. 2016-ի աշնանից ի վեր նա պայքարում է երեխաների՝ Ջոլիի հետ հավասար խնամակալության համար, և նրան հաջողվել էր պարբերաբար նրանց տեսակցելու հնարավորություն ստանալ, բայց այժմ հանգամանքները նրան շատ հեռու են նետել իր շահած դիրքերից, հայտնում է Globe պարբերականը:
Ջոլին չեղյալ է հայտարարել Բրեդի հերթական հանդիպումները երեխաների հետ' կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նա, օգտվելով ինքնամեկուսացման հնարավորությունից, իր բոլոր երեխաներին պահում է իր հետ ՝ Լոս Ֆելիզի իր տանը, և Փիթին արգելում է այցելել երեխաներին: Հաղորդվում է, որ Բրեդը նրա պահվածքն անվայել է համարում և պահանջում է, որ կարանտինի մնացած մասը երեխաներն անցկացնեն իր հետ։
Ինչ վերաբերում է Ջոլիին, նա վայելում է նկարահանումները չեղյալ հայտարարելու հնարավորությունը և իր ամբողջ ժամանակը անց է կացնում 16-ամյա Պաքս Թիենի, 15-ամյա Զահարայի, 13-ամյա Շիլոյի և11-ամյա երկվորյակների ՝ Նոքսի և Վիվիենի հետ: Ջոլին խստորեն հետևում է, որ երեխաները, ովքեր վիրուսի պատճառով չեն գնում դպրոց, ամեն օր սովորեն տանը: Նա ինքն առավոտյան առաջադրանքներ է տալիս և երեկոյան ստուգում դրանք։
Բայց Անջելինայի համար ամենամեծ ուրախությունն այն է, որ համաճարակի պատճառով նրա ավագ որդի Մադդոքսը տուն է վերադարձել Կորեայից, որտեղ սովորում է համալսարանում: Երիտասարդը նույնպես ապարդյուն չի կորցնում ժամանակը: Չնայած նրան, որ համալսարանում դասերը չեղյալ են հայտարարվել մինչև կիսամյակի ավարտը, նա շարունակում է ինքնուրույն սովորել կորեերեն և ռուսերեն: