Դերասան Արման Նշանյանն ու նրա կինը՝ Վիկտորան, ծնող են դարձել: Լույս աշխարհ է եկել զույգի դուստրը, որին ծնողները Շաքե են անվանել: Այս մասին հայտնել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ Instagram-ի story բաժնում տեղադրելով լուսանկար. «Ծնվել է Շաքե Նշանյանը»,-նկարին կից գրել է դերասանը:
Տեղեկացնենք, որ Արմանը դստերն անվանակոչել է մոր՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի պատվին:
Ժամեր առաջ դերասանը իր եւ կնոջ լուսանկարն էր հրապարակել, որում որպես գտնվելու վայր նշված էր Էրեբունի բժշկական կենտրոնը:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին՝ փոքրիկ Շաքեին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն: