Բրիտանացի դերասան Էնդրյու Ջեքը մահացել է երեքշաբթի, մարտի 31-ին, կորոնավիրուսից, գրում է Metro պարբերականը:
Հրապարակման համաձայն, դերասանը մահացել է Լոնդոնի մերձակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում:
Ջեքը «Աստղային պատերազմներ»-ի յոթերորդ և ութերորդ դրվագներում մարմնավորել է ապստամբ մայոր Սալուան Էմաթին («The Force Awakens» և «The Last Jedi»): Նա նաև հնչյունավորել է Մոլոխի կերպարը «Խան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ». ֆիլմում: Բացի այդ, դերասանը դասավանդում էր բեմական խոսք: Նա իրենց դերերին է նախապատրաստել Ռոբերտ Դաունի կրտսերին, Քեյթ Բլանշեթին, Փիրս Բրոսնանին և այլ հայտնի դերասանների: