Դիզայներ, «Spice Girls» խմբի նախկին մենակատար, հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհմենի կինը՝ Վիկտորյա Բեքհեմը, լուսանկարվել է մեքսիկական «Vogue» ամսագրի շապիկի համար։ Լուսանկարները նա հրապարակել է Instagram-ի իր էջում։
Նա մի քանի զգեստ է կրել եւ ցուցադրել անթերի կազմվածքը։ Վիկտորյան, որն այժմ COVID-19-ի համավարակի պատճառով ինքնամեկուսացման պայմաններում է, կասկածել է՝ արդյոք արժե հրապարակել դեռ սեպտեմբերին արված լուսանկարները։ «Ժամանակը, երբ այս շապիկն արվել է, հիմա արդեն այլ իրականություն է թվում։ Բայց ես հույս ունեմ, որ ստեղծագործ ոլորտը մեզ բոլորիս թույլ կտա մի փոքր ոգեշնչում ու էսկապիզմ վերցնել»,- գրել է «Spice Girls» խմբի նախկին մենակատարը։
«Բազմակողմանի մոդելյերը, գործունյա կինը, մայրը, կինն ու հայտնի մարդը շատ հստակ պատկերացնում էր՝ ինչ է ուզում բյութի ապրանքանիշից։ Նա պատկերացնում էր՝ ինչ տեսք է ունենալու նրա շքեղ կոսմետիկ ընկերությունը, եւ դա դարձել է Victoria Beckham Beauty-ի արդյունքը՝ կայուն, թափանցիկ, դաժանությունից զատ ապրանքանիշ։ Հիմա նա գալիս է՝ պատրաստ ընդգծել կնոջ գեղեցկությունը եւ կյանքն առավելագույնս թեթեւ դարձնելու համար մարդկանց համար, ովքեր սիրում են նրա գեղեցկությունը»,- գրում են «Vogue»-ի լրագրողները։