Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն կարճ հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մորտոն կարճ, վառ գույնի զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Լիլին բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Ռումբ ես»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլին արձակել էր մազերն ու գլխարկ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ «Ձեզ դո՞ւր են գալիս սեւ-սպիտակ լուսանկարները։ Ինձ շատ են դուր գալիս»,- հրապարակումը մակագրել էր նա։