Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք, կարող են ապրիլի 3-ին Երևանից մեկնել Սոչի։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից։
«Հայաստանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել «Ուրալյան ավիաուղիներ»-ի Երևան-Սոչի չվերթից, որը լինելու է ապրիլի 3-ին: Չվերթի համարն է SVR2762, իսկ տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության www.uralairlines.ru կայքում: Դեսպանատունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին վերադառնալ ՌԴ և օգտվել այս հնարավորությունից, անկախ նրանից, թե որ քաղաքում են ապրում, որովհետև այս պահին այլ չվերթեր չեն ծրագրվում»,- նշված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: