Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ ապրիլի 3-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը խոսեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում լայնածավալ մշտադիտարկման արդյունքների և սահմանային վերահսկողական աշխատանքների մասին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե նախորդ ասուլիսի ժամանակ հրաժարվեց հնչեցնել արտադրամասի անունը, որը կորոնավիրուսի վարակման օբյեկտ է հանդիսացել, սակայն օրեր առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր հրապարակած տեսանյութում նշեց, որ այն «Սարտեքս» կարի արտադարամասն է: ԱԱՏՄ ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյոք մարզպետի նշած կարի արտադրամասի մասի՞ն է խոսքը՝ խնդրելով հաստատել կամ հերքել, սակայն Ավագյանը շարունակեց խուսափել պատասխանից՝ ուղղորդելով այդ հարցով դիմել մարզպետին ու այն գերատեսչություններին, որոնք տիրապետում են ինֆորմացիային:
Փաստորեն, պատկան մարմինները կամ իրավասություն չունեն պատասխանելու կամ չեն տիրապետում ինֆորմացիային այն դեպքում, երբ մարզպետն արդեն իսկ հնչեցրել է «Սարտեքս» կարի արտադրամասի անունը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինֆորմացիային տիրապետում է միայն Գարիկ Սարգսյանը, ով այս օրերին խիստ զբաղված է համաքաղաքացիներին «գույքագրելով»: Իսկ պաշտոնական տվյալ հանրությունն այդպես էլ չստացավ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Հարությունյան