Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան, Ինստագրամի իր էջում, օգտագործելով իր անձնական օրինակը, ցույց է տվել՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից խանութ հաճախելիս:
Այսպիսով, նա նախ և առաջ կրում է ռեսպիրատոր և ձեռնոցներ:

Մալիշևան նշել է, որ անհրաժեշտ է զամբյուղի բռնակներն ու դարակները մաքրել թաց անձեռոցիկներով, վճարել գնումների համար անկանխիկ: Սարքավորումների կոճակները պետք է սեղմել մատի ծայրերով կամ օգտագործել մագնիսական բանալի:

«Վերելակի մեջ նույնպես նույն սկզբունքն է գործում», - ասել է Մալիշևան:

Փաթեթների պարունակությունը պետք է սրբել։ Դրա համար նա օգտագործել է ախտահանող անձեռոցիկներ: Նա նաև առաջարկել է բանջարեղենն ու մրգերը լվանալ տաք ջրով:

Մանրամասն՝ տեսանյութում։