Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում «Лучше всех» հաղորդման հերթական թողարկման հյուրը Կազանից 4-ամյա Տամերլան Սիտդիկովն է եղել, որը 40 այբուբեն գիտի։ Դրանց շարքում են բուլղարականը, արաբականը, չեչենականը, թաթարականը, հայկականը։
Հայերենի իր իմացությամբ պարծեցել է նաեւ հաղորդավար Մաքսիմ Գալկինը։ Նա արտասանել է մանկական «Նապաստակ» բանաստեղծությունը, որը հաղորդավարն արդեն իսկ կարդացել է «Прожекторперисхилтон» շոուի ընթացքում։