Չնայած նրան, որ աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարվել է կարանտին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետ, կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում խնդրի լրջությունը:
Ինչպես հայտնում է LiveLeak-ը, ամեն երկրում տարբեր կերպ են պատժվում կարանտինը խախտողները:
Օրինակ, Քենիայում տեղի ցեղերից մարտիկներ են բերվել այդպիսի մարդկանց դեմ պայքարելու համար:
Այդ մարտիկները քայլում են քաղաքների և գյուղերի փողոցներում՝ խախտողներին գտնելու նպատակով:
Հանդիպելով նման մարդկանց՝ նրանք գոտիով ծեծի են ենթարկում նրանց և քշում տուն:
Նշվում է, որ այդ մեթոդը բավականին լավ արդյունքներ է տվել: