Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունը բացառել է շներին այն կենդանիների ցանկից, որոնց միսը կարելի է օգտագործել սննդի և առևտրի այլ նպատակներով՝ գրում է Reuters-ը:
«Մարդկային քաղաքակրթության առաջընթացով, հասարակական հետաքրքրության աճով և կենդանիների պաշտպանության հանդեպ սիրով պայմանավորված՝ շները դարձել են ուղեկիցներ և ընտանի կենդանիներ, ուստի Չինաստանում նրանք այլևս չեն համարվի մորթվելու կենդանիներ», – ասվում է փաստաթղթում:
Անասնաբուծության համար թույլատրված կենդանիների ցանկը, որը լույս է տեսել ապրիլի 8-ին, ներառում է 18 ավանդական անասնատեսակներ՝ ներատյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, թռչուններ և ուղտեր: