Հնդկական Թամիլնադ նահանգում փղերը երեք ժամ շարունակ փրկում էին արհեստական ջրհորում հայտնված ձագին: Կենդանիների տեսանյութը հրապարակել է UPI պորտալը:
Էգ ձագին, որը փորձում էր ջուր խմել, 1 մետրանոց ջրհորն է հրել մյուս գազանը: Անտառապահները բեռնատարով բերել են փրկարարական սարք, որպեսզի դուրս բերեն ձագին, սակայն փղերի խումբը թույլ չի տվել նրանց մոտենալ: Ականատեսների նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են մեծ փղերը փրկում փղիկին:
Անտառապահների խոսքով՝ փղերը շուրջ երեք ժամ փորձում էին ջրհորից հանել ձագին: Վերջնարդյունքում նրանց դա հաջողվեց: Թե այժմ ինչ վիճակում է փղիկը՝ չի հաղորդվում: