ոսկվայի բնակիչը վայր է ընկել պատուհանից՝ սելֆիի անհաջող փորձի հետևանքով: Նրան փրկել են ոստիկանության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՆԳՆ-ի մայրաքաղաքի վարչության մամուլի ծառայությանը հղումով:
Ըստ իրավապահ մարմինների տվյալների, 36-ամյա մոսկվացին որոշել է սելֆի անել պատուհանի գոգին կանգնած, սակայն նա վայր է ընկել և ձեռքերով կախվել քիվից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները փրկել են տղամարդուն, ընդ որում պարզվել է, որ մոսկվացին հյուր է եղել հարևան տանը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, տղամարդու դեմ կազմվել է վարչական արձանագրություն, նա կտուգանվի ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար, նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: