Ֆինլանդիայի Ալթո համալսարանի գիտնականները ստեղծել են 3D մոդել, որը ցույց է տալիս, թե ինչպես է տարածվում կորոնավիրուսը հազի ժամանակ: Մոդելում վերարտադրված է սուպերմարկետի նման տարածք՝ ցուցափեղկերով և միջանցքներով, հաղորդում է «Իզվեստիան»:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կորոնավիրուսով վարակված անձի հազից հետո աերոզոլային ամպը տարածվում մի քանի մետր դեպի առաջ և կողմերը, նաև անցնելով հարակից շարք: COVID-19-ի մասնիկները կարող են օդում մնալ մոտ 5-6 րոպե: Դրանք չեն նստում, այլ շարունակում են օդում կախված մնալ:
Եթե նույնիսկ հազից հետո հիվանդը լքի այդ տեղը և նրա փոխարեն առողջ մարդ հայտնվի, ապա վերջինս վարակվելու վտանգը շատ մեծ է: Այդ պատճառով գիտնականներն ու բժիշկները կոչ են անում մարդկանց զերծ մնալ փակ բազմամարդ տարածքներում գտնվելուց: