Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի բոլիդը կվաճառվի, գրում է Motorsport-ը: Միխայել Շումախերի բոլիդը, որով գերմանացին 1990 թվականին դարձել աշխարհի չեմպիոն, հանվել է վաճառքի: Մեքենային նախնական վաճառքի գինը հայտնի չէ: Այն ունի 185 ձիաուժ հզորություն:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:

11 տարի անցկացնելով «Ֆեռարի» թիմի հետ՝ Շումախերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և համարվում է ֆորմուլա մեկի մեծագույն վարորդներից մեկը։