Համաշխարհային ճանաչում վայելող օպերային երգիչ Անդրեա Բոչելին «Հույսի երաժշտություն» համերգով հանդես է եկել Միլանի՝ լիովին դատարկ հրապարակում։ 30 րոպե տեւողությամբ համերգը դիտվել է ընդհանուր առմամբ 35 մլն անգամ, իսկ YouTube-ում ուղիղ եթերով հեռարձակումը դիտել է 2,8 մլն օգտատեր, ինչը Բոչելիի համերգը դարձրել է երաժշտական ամենամեծ ելույթն օնլայն։
«Ես զգացված եմ եւ ուրախ, որ այսքան զարմացնող արձագանք եմ ստացել, որը գերազանցել է մեր բոլոր բարձր սպասումները»,- հաջողությունը մեկնաբանել է երաժիշտը։
Բոչելիի համերգի նպատակն էր կորոնավիորւսի համավարակի եւ կարանտինի շրջանում ուժ տալ իտալացիներին։
Իտալացի 61-ամյա օպերային երգչին բացառիկ մուտք է տրվել Միլանի տաճար, որն այցելուների համար փակվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։