Խոյ

Օրը հարմար է առօրյա գործերի համար: Չարժե ձեզ սահմանափակել խիստ շրջանակներով: Տեղ թողե՛ք երևակայության համար, այլապես ամեն ինչ ձանձրալի կդառնա: Կարևոր միջոցառումներն ավելի լավ է հետաձգել: Ոչինչ զրոյից մի՛ սկսեք. նախաձեռնությունը ձեզ անհրաժեշտ շարունակությունը չի ունենա: Տրամադրության անկայունության պատճառով ձեր որոշումները որոշ դետալներում կարող են փոփոխվել: Եթե ձեզ կարևոր պահ է սպասվում, ևս մեկ անգամ խորհե՛ք ձեր պահվածքի շուրջ և կուտակե՛ք ուժերն անհրաժեշտ քայլի համար:

Ցուլ

Լուրջ փոփոխություններ այսօր տեղի չեն ունենա, ինչին շատ Ցուլեր իսկապես ուրախ կլինեն: Հանգիստ իրավիճակում կարող եք ավելի լավ կատարել աշխատանքը, ավելի խորը գիտակցել անձնական առաջադրանքները և հնարավորությունները: Գործնականությունը կհամադրվի երազկոտության հետ: Ձեր աշխարհընկալմանը կարող է ռոմանտիզմ ավելացնել պատահաբար լսած երաժշտությունը, ինչ-որ նկար, զրույցի մի հատված: Մի՛ ճնշեք ձեր երևակայությունը: Այն կօգնի ավելի ճկուն մարտավարություն ընտրել առօրյա գործերում, օգտագործել ոչ ակնհայտ եղանակները և յուրօրինակ հնարավորությունները:

Երկվորյակ

Երկվորյակների համար լավագույն մարտավարությունը հոսանքի ուղղությամբ լողալն է: Հնարավոր են կասկածներ կարևոր հարցում' ընդհուպ մինչև գիշեր: Անկայուն էմոցիոնալ վիճակը կհուշի ձեզ հակասական, անտրամաբանական, ոչ գործնական որոշումներ: Փորձե՛ք անորոշ վիճակից օգուտ քաղել: Այն թույլ կտա նայել շուրջը, ավելի լավ հասկանալ իրադրությունը, գիտակցել իրական հնարավորությունները և հրաժարվել պատրանքային հույսերից: Տեսադաշտում կարող են հայտնվել կարևոր մանրուքներ, որոնք նախկինում չեք նկատել:

Խեցգետին

Խեցգետինները գործունյա կյանքում կարող են դանդաղեցնել տեմպերը, իսկ մյուս ոլորտներում' հույսները դնել ճակատագրի վրա: Դեպքերն այսօր ձեր օգտին են: Ցանկացած պատահականություն ձեզ համար շահավետ կլինի: Կյանքի ճիշտ ռիթմը կթելադրի ձեր ինտուիցիան կամ ինքնազգացողությունը: Խորանում է երաժշտության, արվեստի, հոգևոր արժեքների նկատմամբ ձեր ընկալողունակությունը: Մարդկանց հետ հարաբերություններում կարևոր է առանց բառերի փոխըմբռնումը: Կապ հաստատելու համար մի՛ զանգեք և նամակ մի՛ գրեք, նախևառաջ, փորձե՛ք հասցեատիրոջն ուղարկել ձեր մտավոր ուղերձը:

Առյուծ

Առյուծներն ամբողջ օրը կասկածների մեջ կանցկացնեն: Բացառված չէ լացկանություն, հակվածություն սենտիմենտալության, նեղանալու, անհիմն ենթադրությունների: Այսպիսի ֆոնի վրա ձեր շատ գործողություններ հակասական և քիչ արդյունավետ կլինեն: Իներցիայով արած գործողություններն ավելի շատ վնաս, քան օգուտ կտան: Լավագույն դեպքում ոչ մի կերպ չեք կարողանա ազդել իրադրության վրա, վատագույն դեպքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար արգելքներ կստեղծեք:

Կույս

Կույսերի մեծամասնության համար իրենց հետաքրքրող մարդիկ գաղտնիք են մնում: Համատեղ հետաքրքրությունները ձեզ ոչ մի կերպ չեն մոտեցնում ուրիշի հոգու բացահայտմանը: Այսօր չարժե ակտիվ բանակացություններ վարել: Շփման արդյունավետությունը կախված է տրամադրությունից, երբեմն նաև պատահականությունից: Գործողություններն ավելի ներդաշնակ կլինեն, եթե ձեր և այլ մարդկանց միջև հաստատվել է լուռ փոխհամաձայնություն: Կարևոր է ոչ միայն ինչ-որ մեկի հետ ձեր զգացմունքային համատեղելիությունը, այլև ժամանակի կոնկրետ պահին ձեր տրամադրությունների համապատասխանությունը:

Կշեռք

Իրադրությունը չի տրամադրում սխրագործությունների և լարված գործունեության: Շատ Կշեռքների տրամադրությունը կախված կլինի ինքնազգացողությունից կամ աննշան մանրուքներից, որոնք ամենևին չեն օգնում դատողությունների հստակությանը: Անհրաժեշտ մարդկանց բացակայության պատճառով կարող եք ստիպված լինել հետաձգել ծրագրված փոփոխությունները: Շրջապատի նկատմամբ ձեր պահանջները հասցրե՛ք նվազագույնի, ներողամիտ եղե՛ք ուրիշների թուլությունների հանդեպ: Խորհուրդ չի տրվում այցելել բժշկական հաստատություններ, քանի որ օգուտը կարող է զրոհական լինել:

Կարիճ

Լավագույն պահը չէ թռիչքի համար: Պատճառը կարող է լինել ուժգնացած հակումը երազանքների և երևակայությունների նկատմամբ, այդ թվում' սիրային թեմաների շուրջ: Բացառված չէ, որ նման որակներ նկատեք նաև ձեզ անհրաժեշտ մարդկանց մոտ, ինչը կդանդաղեցնի համատեղ առաջընթացը: Խորհուրդ է տրվում հետաձգել գործնական հանդիպումը, կարևոր խորհրդատվությունը: Ընթացիկ գործերում ավելի լավ է գաղտնիություն պահել: Շատ Կարիճների մոտ ակտիվ գործունեության համար արգելք կհանդիսանա սովորական ծուլությունը: Եթե իրավիճակը թույլ է տալիս, հանգստացե՛ք, երաժշտություն լսե՛ք, լավ ֆիլմ դիտե՛ք:

Աղեղնավոր

Աղեղնավորների մեծամասնության մոտ այսօր բացակայում է հուսալի հիմքը' ներքին կամ արտաքին: Հնարավոր է անորոշ իրավիճակ տանը, ընտանեկան հարաբերություններում: Բացառված չէ, որ ձեր գտնվելու վայրը ցանկանաք գաղտնի պահել: Օրը հարմար չէ բանակցությունների, փաստաթղթեր ստորագրելու, անշարժ գույքի հետ կախված գործարքների համար: Չհաստատված կասկածները ձեզ իրական վնաս չեն հասցնի, սակայն կարող են խոցելի դարձնել, օրինակ' զրկել ինքնավստահությունից, վճռականությունից:

Այծեղջյուր

Կյանքի ոճն Այծեղջյուրներին կթելադրի իրավիճակը: Եթե ընտրությունը ձեզանից է կախված, նախընտրե՛ք ազատ ռեժիմը, գլոբալ նպատակներ մի՛ դրեք ձեր առջև: Աննպատակ զբոսանքներն ավելի շատ հաճույք կպատճառեն, քան նպատակային ուղևորությունները: Խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, փոխարենը բեռնել ձեր և ուրիշի երևակայությունը: Հարաբերություններում կարևոր է ոչ թե ընդհանուր մարտավարությունը, այլ զգացմունքային նրբությունները:

Ջրհոս

Այսօր ձեր էներգիան քիչ է, հետևաբար' ցանկացած նախաձեռնության արդյունավետությունը կասկածելի է: Կարելի է բաց թողնել իրադրության վերահսկողությունը և թուլանալ: Եթե շտապ գործեր չունեք, մնացե՛ք տանը կամ ամառանոց գնացե՛ք, քնե՛ք, գիրք ընթերցե՛ք, դիտե՛ք ձեր սիրելի սերիալը: Հանրության մեջ հաճախ և շատ գտնվող Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս օգտվել հնարավորությունից և թաքնվել շրջապատի սևեռուն ուշադրությունից: Տանը կարելի է անջատել հեռախոսը և չստուգել էլ. փոսստը:

Ձկներ

Լավ օր է միայնության համար: Շատ Ձկներ ինտուիտիվ կերպով կհրաժարվեն ցանկացած նախաձեռնությունից և «կանցնեն ընդհատակ»: Զբաղմունք ընտրելիս հիմնվե՛ք իրավիճակի կամ անձնական կարիքների վրա: Հնարավոր է ուժգնացած քնկոտություն, թմրածություն, ծուլություն: Հաճույք կպատճառի այն ամենը, ինչ սնում է ձեր երևակայությունը, նուրբ զգացմունքներ է արթնացնում: Հաջող օր է անանուն գործունեության համար, սակայն նպատակն անհրաժեշտ է նախապես ընտրել: