Թուրքիայում մեկ օրում COVID-19-ով վարակի 4801 դեպք է գրանցվել, որը ռեկորդային թիվ է, Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

Նաև ապրիլի 16-ին, համաճարակի սկզբից ի վեր, մահացել է առավելագույն թվով հիվանդ՝ 125 մարդ:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում ավելի քան 74 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 1643 մարդ մահացել է: