Լուսանկարիչ Տոմեկ Կաչորի հեղինակած 15-ամյա հայուհու լուսանկարը հայտնվել է «World Press Photo» միջազգային մրցույթի մրցանակակիրների թվում: Լուսանկարն արվել է «Duży Format, Gazeta Wyborcza»-ի համար: Լուսանկարում 15-ամյա հայուհին՝ Եվան, նստած է հաշմանդամի սայլակի վրա, իսկ ծնողները շրջապատում են նրան։ Նրա հիվանդությանը բնորոշ են պասիվությունը, անշարժունակությունը, շրջապատող միջավայրի հանդեպ անընկալունակությունը։ Այս համախտանիշը տարածված է փախստականների երեխաների շրջանում։ Եվայի ընտանիքին սպառնում է Լեհաստանից վտարում։ Նրանց ընտանիքը հետ կուղարկվի Հայաստան։ Աղջիկը այժմ ամբողջությամբ ապաքինվել է։