Հարավաֆրիկյան Հանրապետութունում գտնվող Կրյուգերի ազգային պարկում առյուծները քնել են երբեմնի մարդաշատ փողոցում:
Մարտի 25-ից պարկը փակվել է կարանտինի պատճառով, սակայն աշխատակիցները շարունակում են աշխատել: Նրանցից մեկը պատմել է, որ նման տեսարանի սովորաբար կարող էին ականատես լինել գիշերային ժամերին, երբ պարկում ոչ ոք չկար:
Հիմա այնտեղ ոչ ոք չկա նույնիսկ ցերեկը, այդ իսկ պատճառով առյուծները որոշել են պառկել ճանապարհին և ուշադրություն չեն դարձրել ավտոմեքենայով մոտեցող աշխատակցին: