Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Միրզոյանը իր էջում հայտնում է, որ Օրթոպեդիկ հիվանդանոցում շահագործման է հանձնվել հերթական 30 մահճակալանոց բաժանմունքը:
«Օրթոպեդիկ հիվանդանոցում շահագործման հանձնվեց հերթական 30 մահճակալանոց բաժանմունքը։
Ինֆեկցիոնի վերապրոֆիլավորված հիվանդանոցը համալրվել է նաև թթվածնի հուսալի համակարգով։
Մոտ օրերս կավարտվի ևս 30 մահճակալանոց բաժանմունքի հրատապ վերանորոգման աշխատանքները։
Վերջերս հիվանդանոցը համալրվել էր նաև դիզել գեներատորով, որը ապահովում է ամբողջ հրվանդանոցի անխափան էլեկտրական սնուցումը»,- ասված է գրառման մեջ: